ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայական քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա։ Հաշվի առնելով դա՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ պետությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների: