ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժումը այսօր առավոտից Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ արձակել է շուրջ 200 հրթիռ, կան տուժածներ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Տեղեկություններ են ստացվում տարբեր քաղաքներում վիրավորների մասին, բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել», - հայտնել է նա:
Ավելի վաղ Լիբանանից հրթիռակոծության է ենթարկվել Իսրայելի հյուսիսն ու կենտրոնը, ներառյալ խոշոր քաղաքները, ինչպիսիք են Թել Ավիվը, Հայֆան և դրանց արվարձանները:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: