«Հզբոլլահն» առաջին անգամ անօդաչուներով հարձակվել է Իրսայելի ռազմածովային ուժերի բազայի վրա

«Հզբոլլահի» մարտիկները. Արխիվային լուսանկար
Խմբավորման մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարվածները հասել են իրենց նպատակակետին, բազան խոցված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման զինյալներն առաձին անգամ անօդաչուներով հարձակվել են Իսրայելի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) բազայի վրա, որը Միջերկրական ծովի ափին գտնվող Աշդոդ քաղաքում է։ Տեղեկությունը հայտնում է խմբավորման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկներն անօդաչուներով հարձակվել են Աշդոդում ՌԾՈւ բազայի վրա, որը լիբանանա-պաղեստինյան սահմանից 150 կմ հեռավորության վրա է»,- գրված է հայտարարությունում։
Մամուլի ծառայության տվյալներով` բոլոր թիրախերը խոցված են։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավային հատվածում ցամաքային օպերացիա է իրականացնում «Հզբոլլահի» դեմ և շարունակում օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիաների շարժման առաջնորդները, ավելի քան 1 մլն մարդ փախստական է դարձել։ «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը։