ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, սակայն հայտնի է դարձել միայն 10 օր անց, այն էլ դեռևս ոչ պաշտոնական աղբյուրներից։
Այդ օրը, ժամը 16։15-ի սահմաններում շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է, որը ՊՊԳՎ Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։