Երևան-Վանաձոր ճանապարհին 3 մեքենա են բախվել․ վիրավորը Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից է

Պարեկային ծառայությունը ներկայում պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևան-Վանաձոր ճանապարհին՝ Հարթավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen Tiguan», «Lexus» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, ժամը 10։50-ի սահմաններում։
Վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով` «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է ՀՀ-ում Ֆրանսրայի դեսպանատան հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին էլ այդ դեսպանատան աշխատակից է։
Պարեկային ծառայությունը ներկայում պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։