ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2 օրով կգործողվեն Մոսկվա։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Նշվում է, որ նրանք նոյեմբերի 25–27–ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5–րդ միջազգային համաժողովին։
Գործուղման կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը։
Ի դեպ, ԱԺ փոխնախագահի կարգադրության մեջ նշվում է, որ պատվիրակության անդամների օրապահիկը կտրամադրվի ՀՀ 2024 թ–ի պետական բյուջեով ԱԺ–ին հատկացված միջոցներից։ Ինչ վերաբերում է ճանապարհածախսին, ապա այն չի ստանա միայն Տարոն Մարգարյանը։
Գործուղման հետ կապված գիշերակացի գումարը կվճարի հրավիրող կողմը: