ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի դատարանը 11,5 տարվա ազատազրկման է դատապարտել բրիգադի գեներալ Բիլալ Չոկային՝ Սիրիայի հետ սահմանին անօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ գեներալին հունիսին ձերբակալել էին Անկարայում և պաշտոնանկ արել, նրան զրկել էին կոչումներից: ԶԼՄ-ների տվյալներով՝ Չոկայը ապօրինի միգրացիա էր կազմակերպում Սիրիայի հետ սահմանին՝ որոշակի գումարի դիմաց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխելով մարդկանց։
«Գեներալ Չոկայը, որը ծառայողական ավտոմեքենայով անօրինական միգրանտների է տեղափոխել, դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման»,-ասվում է հրապարակման մեջ:
Միգրացիայի վարչության պաշտոնական տվյալներով՝ ներկայում Թուրքիայում օրինական կարգով գտնվում է ավելի քան 2,9 մլն սիրիացի փախստական, որոնցից ավելի քան կես միլիոնը բնակվում են Ստամբուլում: