Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն շատ արագ սնանկացման է գնում

Միլիարդատերն ավելի վաղ խոստացել էր առնվազն 2 տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը, եթե Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ երկիրը ներկայում շատ արագ շարժվում է դեպի սնանկացում:
Այսպես է նա մեկնաբանել X սոցիալական ցանցում Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) գրառումը, որը հայտարարել էր երկրի բյուջեի հետ կապված իրավիճակը շտկելու անհրաժեշտության մասին:
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
Դեպարտամենտի տվյալներով` վերջին անգամ ԱՄՆ-ում բյուջեի ավելցուկ եղել է 2001 թվականին։ Հրապարակման մեջ նշվում է, որ 2023թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը ծախսել է ավելի քան վեց տրիլիոն դոլար, սակայն ներգրավել է «ընդամենը 4,47 տրիլիոն դոլար»:
«Ամերիկան հիմա շատ արագ շարժվում է դեպի սնանկացում»,-գրել է Մասկը X սոցցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն պետարդյունավետության հասնելու նոր դեպարտամենտը (DOGE): Մասկն ավելի վաղ խոստացել էր Թրամփի հաղթանակի դեպքում առնվազն 2 տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը։