Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Սա վերջին 10 օրվա ընթացքում երկու նախարարների արդեն երկրորդ խոսակցությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը:
«Նախարարները քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները», - ասել է դիվանագիտական աղբյուրը:
Մինչ այդ նախարարները շփվել էին նոյեմբերի 13-ին։ Զրույցի ընթացքում կրկին անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին:
Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին