Daily Mail-ը հաշվարկել է, թե որքան ժամանակում «Օրեշնիկը» կհասնի Եվրոպա

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Նորագույն «Օրեշնիկը» կարող է հեշտությամբ ցանկացած թիրախ խոցել Եվրոպայում կամ Բրիտանիայում։
«Եվրոպան արմագեդոնից ընդամենը մի քանի րոպե է բաժանում Պուտինի նոր հրթիռի պատճառով․․․ փորձարարական գերձայնային հրթիռը... կարող է հարվածել Եվրոպայի ցանկացած քաղաքի 20 րոպեից էլ քիչ ժամանակում»,-ասվում է պարբերականի նյութում:
Պարբերականը հաշվարկել է, որ Կապուստին Յար զորավարժարանից արձակվելուց հետո «Օրեշնիկը» կարող է Լոնդոն հասնել 16-17 րոպեում, Փարիզ՝ 15-16 րոպեում, Բեռլին՝ 11-12 րոպեում:
Ռուսաստանին լավ չեն ճանաչում. Ալեն Ղևոնդյանը` Պուտինի հայտարարության մասին
Ավելի վաղ իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը կոչ էր արել աղոթել Արևմուտքի ողջամտության համար՝ ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու հնարավորության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացման ֆոնին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին: Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ՌԴ ԶՈւ ուժերով խոցվել է դեռևս ԽՍՀՄ տարիներից հայտնի խոշորագույն արդյունաբերական համալիրներից մեկը, որը նաև հրթիռային տեխնիկա է արտադրում: Նա նաև հայտարարել է, որ հակառակորդի օբյեկտների վրա զանգվածային կիրառման դեպքում «Օրեշնիկը» համադրելի կլինի ռազմավարական նշանակության զենքի հետ: