Բարդ փուլ է. Կոպիրկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակութային և կրթական կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ–ռուսական համագործակցության հեռանկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների և բարդ փուլ են ապրում։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և խորը արմատներ։ Այսօր, ի դեմս բազմաթիվ մարտահրավերների, մեր հարաբերությունները բարդ փուլ են ապրում, որը, չնայած առկա ռիսկերին, նպաստում է դրանց հասունացմանը»,– ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը, մասին ասել է դեսպանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակութային և կրթական կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ–ռուսական համագործակցության հեռանկարները:
Հանդիպումն ընթացել է կենդանի քննարկման ձևաչափով. ուսանողները հնչեցրել են իրենց հուզող հարցերը:
Հայ-ռուսական համալսարանին նորմատիվային նոր բազա է պետք․ ՌԴ ԿԳՆ
Ավելի վաղ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի երկու երկրների միջև ծառացած մարտահրավերների առաջ դեմ հանդիպման կանգնելով։ Նա նաև նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ապագան որոշվելու է այն խորը ավանդույթներով, որոնք միավորում են երկրների բարեկամությունը, համերաշխությունը: