Աշխարհի ամենաթանկ դարպասապահը` Գեորգի Մամարդաշվիլին, հայր է դարձել

Գեորգի Մամարդաշվիլին մոդել Ելենա Էպիտաշվիլիի հետ ամուսնացել է 2024 թվականի ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին առաջին անգամ հայր է դարձել: Նա դուստր է ունեցել։
Երջանիկ հայրը սոցկայքում ծննդատնից լուսանկար է հրապարակել։ Դստերն անվանակոչել են Էնիգմա։
Գեորգի Մամարդաշվիլիի հրապարակած լուսանկարը
Գեորգի Մամարդաշվիլին մոդել Ելենա Էպիտաշվիլիի հետ ամուսնացել է 2024 թվականի ամռանը։
Մարզիկի խաղն այս տարի իսկական սենսացիա է դարձել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Նա 4 խաղում 29 սեյվ է կատարել, և դա աննկատ չի մնացել:
Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքն ավելացել է և այժմ կազմում է 45 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաթանկ դարպասապահը: