ԲԴԽ-ի նախագահից և պատգամավորներից հրաժարական խնդրելով, Փաշինյանը խախտել է Սահմանադրության մի շարք հոդվածներ․Սուրենյանց

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամ ու կեսանոց հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը հեռարձակվել է երեկ։ Փաշինյանը հաստատել է լուրերը, որ մի շարք պաշտոնյաների հրաժարականներ տալու մասին տեղեկացրել է sms-ներով, իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ոչ թե հորդորել է, այլ խնդրել է, որ հրաժարական տա։
Բացի այդ, վարչապետը խոստովանել է, որ քպ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել է, որ հրաժարվեն մանդատներից։ Փաշինյանը հույս ունի, որ Հովիկ Աղազարյանն իր խնդրանքն անպատասխան չի թողնի։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահին պաշտոնից հրաժարվելու և Ազգային ժողովի պատգամավորներին մանդատները վայր դնելու խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրության մի քանի հոդվածներ, և խորհրդարանը պարտավոր է այդ փաստից ելնելով սկսել վարչապետի իմպիչմենտի գործընթաց»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած խոստովանություններին, կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։