Հանրային հեռուստաընկերության հետ երեկվա հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պաշտոնյաներին sms հաղորդագրությամբ է հայտնել պաշտոններից հրաժարվելու իր խնդրանքի մասին։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնանկությունների վերաբերյալ իր որոշումը եղել է միանձնյա, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը և կարող է այդ պատասխանատվությունը ուրիշների հետ չկիսել։
Ի դեպ, Փաշինյանը խոստովանել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը ևս եղել է իր խնդրանքով։
«ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին ոչ թե հորդորել եմ, այլ խնդրել եմ, որ հրաժարական տա».-Հանրայինի եթերում ասել է Փաշինյանը։