ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի Սարյեր թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի մոտ ադրբեջանցի դիվանագետ է ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրա մոտից առգրավվել է մոտ 70 կգ ոսկի:
Ձերբակալվածը, ըստ մամուլի, արևմտյան երկրներից մեկում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից է: