Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոդմիտրովկա բնակավայրը

Զինծառայող
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռուսական զորքի այս շաբաթվա հաջողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոդմիտրովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լենինսկոյե, Նովոալեկսեևկա, Նովոսելիդովկա, Իլյինկա և Նովոդմիտրովկա բնակավայրերը», - ասված է ռազմական գործողության ընթացքի մասին շաբաթական ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական բանակըջախջախել են ուկրաինական զինուժի զինտեխնիկան ու կենդանի ուժը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։