ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուս միկրոկենսաբանները Արկտիկական լողացող համալսարանի գիտարշավի ընթացքում Յակուտիայի հավերժական սառույցներում հսկա վիրուսներ են հայտնաբերել, որոնք 30 անգամ գերազանցում են սովորական վիրուսների չափը։ Այս մասին հաղորդում է «Наука.рф» պորտալը:
«SARS-CoV-2 վիրուսի չափը, որը կորոնավիրուսի համավարակ առաջացրեց, 50-200 նանոմետր է։ Իսկ Յակուտիայի հավերժական սառույցներում հայտնաբերված հսկա վիրուսը 1500 նանոմետր երկարություն ունի»,-ասվում է հոդվածում։
Գիտնականները պարզել են, որ հսկա վիրուսները շատ բարդ գենոմ ունեն, որը այլ խմբերի գեներ գրեթե չի պարունակում:
Համեմատաբար վերջերս հայտնաբերված նմանատիպ հսկա վիրուսների ուսումնասիրությունը հիմա դարձել է համաշխարհային մանրէաբանության հրատապ թեմաներից մեկը: