Պետք է զարգացնել ապագայում ժողովրդին օգուտ բերող ոլորտները․ Միրզոյանը խոսել է Արաղչիի հետ

Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը Ստամբուլում. Արխիվային լուսանկար
Երևանը օրեր առաջ վավերացրել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ, ինչի ժամանակ քննարկել են երկու երկրի համար օգտակար ոլորտների զարգացման հարցերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
«Անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, ներառյալ երկկողմ համագործակցության ամրապնդմանն այն ոլորտներում, որոնք կարող են լրացուցիչ օգուտ բերել քաղաքացիներին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Երևանը վավերացրել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։