ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու նրա ամուսինը՝ Դանիել Հոլեֆլյայշը, 17 տարվա ամուսնությունից հետո հայտարարել են ամուսնալուծության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախկին ամուսինների հայտարարությանը։
«Բեռլինում վաղուց էին լուրեր պտտվում նրանց բաժանման մասին։ Այժմ արտգործնախարար Անալենա Բերբոքն ու նրա ամուսինը՝ Դանիել Հոլեֆլեյշը, հաստատում են՝ 17 տարվա ամուսնությունից հետո նրանց սերն ավարտվել է», - գրում է գերմանական կայքերից մեկը։
Զույգը վստահեցրել է, որ իրենց կյանքում նոր հարաբերություններ չկան, նրանք հանուն 9 ու 13 տարեկան դուստրերի շարունակում են միասին ապրել Պոտսդամում:
ԶԼՄ–ները նկատել են, որ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում Բերբոքը ներկայացել էր առանց ամուսնական մատանու։