Երևանում ավտոմեքենաների և մոտոցիկլետի բախման հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանում այս գիշեր ավտոմեքենաների և մոտոցիկլետի բախման հետևանքով մոտոցիկլետը վարորդը մահացել է, հայտնում է ՆԳՆ–ն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է, նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին։ Հայտնել են, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: