Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ

Երկու հանդիպումներն էլ կկայանան 2025 թվականի մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։
Այս մասին հայտնի է դարձել այսօր` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության ժամանակ։
Փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտի 20-ին (Հայաստանում) և 23-ին (Վրաստանում)։
Հաղթող թիմը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վեց խաղում վաստակելով 7 միավոր:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։
Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել։