Արևմուտքը ՌԴ-ի և Բելառուսի դեմ ռազմական գործողությունների է պատրաստվում. Վոլֆովիչ

Ալեքսանդր Վոլֆովիչ
Բելառուսցի պաշտոնյայի խոսքով՝ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում միջուկային թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքը Ռուսաստանի և Բելառուսի դեմ բացահայտ ռազմական գործողությունների է պատրաստվում։ Ինչպես տեղեկացնում է «ԲելՏԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Սուր աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են բախվել աճող անվտանգային սպառնալիքների։ Իրականացվող միջոցառումների բնույթն ուղղակիորեն ցույց է տալիս, որ Արևմուտքը փաստացի պատրաստվում է ռազմական գործողությունների Միութենական պետության դեմ», - նշել է Վոլֆովիչը։
Պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել Միութենական պետության արևմտյան սահմանների մոտ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացման, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից քաղաքական և տնտեսական ճնշման ուժեղացման վրա:
«2024 թվականի սկզբից Եվրոպայում անցկացվել է ավելի քան 400 զորավարժություն, որոնց մասնակցել է շուրջ 500 հազար զինծառայող»,– հավելել է նա:
Բելառուսցի պաշտոնյայի խոսքով՝ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում միջուկային թեման։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Եվրոպայի երկրներում տեղակայված մարտավարական միջուկային զենքի արդիականացմանը, ինչպես նաև ակտիվացրել է իր ուժերի պատրաստվածության ստուգումը:
2024 թվականի հոկտեմբերին Եվրոպայում անցկացվեց ՆԱՏՕ-ի միջուկային ուժերի երկու զորավարժություն՝ 2,7 հազար զինծառայողների և միջուկային մարտագլխիկներով թևավոր հրթիռներ կրելու հնարավորություն ունեցող 90 ինքնաթիռների մասնակցությամբ։
Արևելաեվրոպական երկրների տարածքում ակտիվորեն կատարելագործվում է ռազմական ենթակառուցվածքը` արդիականացվում են օդանավակայանները, ռազմածովային բազաները, զորավարժարանները, սպառազինության տեղակայման համար ստեղծվում են ուսումնական կենտրոններ և արդիական բազաներ: Լեհաստանում և Բալթյան երկրներում, Վոլֆովիչի խոսքով, ավարտվել է հինգ օդանավակայանի, երկու ռազմածովային բազայի և վեց խոշոր զորավարժարանի արդիականացումը:
Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով