Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի երեկված տեսաուղերձին։
Արևմուտք–Ռուսաստան հակամարտության աճող լարվածության ու համաշխարհային տուրբուլենտության պայմաններում Հայաստանի ղեկավարության պատեհ–անպատեհ հադիպումներն ու հայտարարությունները ուկրաինական կողմի հետ, Էդուարդ Շարմազանովի դիտարկամբ`Հայաստանի համար խիստ վտանգավոր են։
«Ու այս խառը իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ամեն պատեհ–անպատեհ առիթով ուկրաինացիների կողքին է հայտնվում։ Կարելի էր, չէ՞, այս խառը վիճակում գոնե չխոսել։ Դիվանագիտության առաջին կանոնը չվնասելն է»,– շեշտել է ՀՀԿ ԳՄ անդամը`մտավախություն հայտնելով, որ ստեղծված մարտահրավերների պայմաններում Հայաստանը զրկվել է իր անվտանգությունն ապահովելու կարողությունից։