Իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով

Sputnik
Գործադիր իշխանությունում վերջին աղմկահարույց պաշտոնանկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի հանրությանը «տեսարաններով» ապահովելու և ուշադրությունը շեղելու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում կրած ձախողումներից. Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Իրականում գործող իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն»,– ասել է Շարմազանովը` ներկայացնելով դրա վտանգավոր հետևանքները մեր երկրի համար։