Առաջիկայում կտեսնենք նաև ընտանիքի անդամների, արտաքին միջավայրի նոր բրենդի ձևավորում. Հրաչուհի Միրզոյան

Sputnik
Արդեն մեկ շաբաթ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայնում է նոր իմիջով։ Խոսքը ոչ միայն թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ սափրվելու ու 6 տարվա մորուքից հրաժարվելու մասին է, այլև մի շարք այլ դետալների։ Հանրությունը նկատել է նաև ֆեյսբուքում հեղափոխության խորհրդանիշների փոխարինումը Արագած լեռան ու նոր Հայաստանի կարգախոսով։
Բացի այդ, Փաշինյանի քաղաքական գործունեությանը հետևողները նաև նրա ելույթներում տոնայնության փոփոխություն են նկատել։ Ոմանց դիտարկմամբ` վարապետը հանդես է գալիս սեփական կառավարությանը քննադատողի` ընդդիմության դերում։ Արդյունքը` 1 օրում 6 պաշտոնյաների հրաժարականներն էին։
Իմիջային փոփոխություններից զերծ չի մնացել նաև վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանը հայտարարել է հայկական բրենդերի գովազգային արշավ սկսելու մասին, և վերջին այցերին ու հանդիպումներին ներկայանւմ է ըդգծված հայկական արտադրության հագուստով ու արդուզարդով։
Քաղաքական իշխանության իմիջի կտրուկ փոփոխության գաղտնի և բացահայտ նշանակության մասին իմ գործ Նանա Մարտիրոսյանը զրուցել է ռազմավարական հաղորդակցությունների և անհատի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանի հետ։
«Առաջիկայում ենթադրում եմ, կտեսնենք նաև ընտանիքի անդամների, արտաքին միջավայրի նոր բրենդի ձևավորում։ Մասնավորապես` միջազգային գործընկերների հետ ամենատարբեր փոխհարաբերություններ, որոնք էլ կլինեն ազդակ այն մասին, որ փոփոխվել է նաև իմ միջավայրը»,– ասել է մասնագետը։