Ներկրման ժամանակավոր արգելքի պատճառով խոզի մսի գինը չի թանկանա. Հարություն Մնացականյան

Sputnik
Կառավարության նիստում երեկ ընդունված որոշմամբ` 6 ամիս ժամկետով ներմուծման սահմանափակում է կիրառվել կենդանի խոզերի քանակի նկատմամբ։ Ըստ այդմ` հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստան կարող է ներկրվել ոչ ավելի քան 25 000 հատ կենդանի խոզ։
Թե որքանով կիրառվող սահմանափակումը կխթանի տեղական արտադրությունը և արդյոք դրա հատևանքով շուկայում պակասուրդ և թանկացում չի առաջանա, հարցրել ենք գործարար Հարություն Մնացականյանին։
«Գինը իմ կարծիքով չի բարձրանալու, որովհետև Հայաստան հիմնականում ռուսական խոզի միս է մտնում, ու այդ ծավալը չի պակասելու»,– կարծիք է հայտնել գործարարը։
Մնացականյանը կողմ է արգելքի կիրառմանը, քանի որ, նրա համոզմամբ, էժան խոզը մուտք գործելով ՀՀ շուկա, լուրջ դժվարություններ էր ստեղծում տեղի տնտեսվարողների համար։