Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է ԱԹՍ–ներով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները. մարզպետ

Խոցված ԱԹՍ–ի բեկորներ
Բնակիչների շրջանում զոհեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը փորձել է անօդաչուներով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները, զոհեր և ենթակառուցվածքների ավերածություններ չկան։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Բաբուշկինը։
«Այսօր առավոտյան ուկրաինական ռեժիմը կրկին փորձել է հարձակվել մեր մարզի հյուսիսային շրջանների վրա: Բոլոր ծառայությունները կանոնավոր աշխատել են։ Անօդաչուների մի մասը ճնշվել է ՌԷՊ–ի միջոցով և ոչնչացվել, մյուսը` խոցվել ՀՕՊ–ի կողմից, հենց դրա աշխատանքի ձայներն են լսել բնակիչները»,- գրել է նա Telegram-ում։
Նա հավելել է, որ խոցված անօդաչուի ընկնելու ժամանակ հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է ԱԻՆ հերթապահ ծառայության կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։