ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված աշխատանքներն իրականացվում են օր ու գիշեր, ամենաակտիվը մարզպետներն են, որոնք յուրաքանչյուր դեպքով զբաղվում են առանձին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն մարզերը, որտեղ դա տեղի է ունենում, ղեկավարներն ակտիվորեն աշխատում են և նրանց, իհարկե, աջակցում է դաշնային կենտրոնը։ Մարզերից շատերը, որոնք այս կամ այն կերպ տուժում են նման հարձակումներից, լրացուցիչ ֆինանսական օգնություն են ստանում երկրի բյուջեն»,- ասել է Պեսկովը գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով տուժածներին օգնելու մասին հարցին:
Նա նշել է, որ ամենաակտիվը մարզերի ղեկավարներն են աշխատում։
«Նրանք իսկապես գիշեր-ցերեկ աշխատում են՝ զբաղվում յուրաքանչյուր կոնկրետ մարդու հետ, որը դժվարին վիճակում է հայտնվել, և իրոք, յուրաքանչյուր մարդ ստանում է օգնություն։ Շտապ միջոցներ են ձեռնարկվում բնակարանների վերականգնման համար, մանավանդ, որ ցուրտ է»,- հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։