Պուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել, Կրեմլը կտեղեկացնի այդ մասին. Պեսկով

Կրեմլը շուտով կներկայացնի զրույցի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի միջազգային հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինն այսօր աշխատում է Կրեմլում։ Շուտով կտեղեկացնենք նախագահի ունեցած միջազգային հեռախոսազրույցի մասին»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նաև հայտնել է, որ հարկային աշխատողների օրվա կապակցությամբ նախագահի մոտ զեկույցով այսօր եղել է ՌԴ հարկային դաշնային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը։
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների և խոսում է այդ մասին. Պեսկով
Պեսկովը հավելել է, որ նախագահը կունենա նաև ընթացիկ հանդիպումներ ու խորհրդակցություններ։