Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
Վալենտնա Մատվիենկոն ընդգծել է, որ ԱՊՀ ՄԽՎ գործունեությունը թիմային աշխատանք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի ընտրությունը ամենամյա ընթացակարգ է։
Համագործակցության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները բարձր են գնահատել Մատվիենկոյի աշխատանքը այդ պաշտոնում, նրա պրոֆեսիոնալիզմն ու կազմակերպչական որակները: Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ ԱՊՀ ՄԽՎ գործունեությունը թիմային աշխատանք է, և կարևորել է համագործակցության յուրաքանչյուր պետության խորհրդարանականների ներդրումն այդ աշխատանքում: