Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ–ը բրիտանական արտադրության 2 հրթիռ է խոցել. ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ ավիացիան, հարվածային անօդաչուները և հրետանին 142 շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի կուտակումներն ու ռազմական տեխնիկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունը բրիտանական արտադրության 2 «Storm Shadow» հրթիռ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը` չհստակեցնելով, թե դա որտեղ է տեղի ունեցել։
«ՀՕՊ համակարգերը խոցել են բրիտանական արտադրության 2 «Storm Shadow» թևավոր հրթիռ, ամերիկյան արտադրության 6 «HIMARS» ռեակտիվ արկ և ինքնաթիռային տիպի 67 ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՌԴ ԶՈւ ավիացիան, հարվածային անօդաչուներն ու հրետանին 142 շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժին ու խոցել ռազմական տեխնիկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։