ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում:
57 կգ քաշային Լուսի Տեր-Դավթյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղն ու նվաճել բրոնզե մեդալ:
Առաջանությունն անցկացվել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։