Ձմեռային զորակոչը Հայաստանում կանցկացվի 2025 թ. հունվարի 7–31–ը

Զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9–31–ը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. 2025 թ հունվարի 7–31–ը ՀՀ–ում կանցկացվի ձմեռային զորակոչ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9–31–ը ներառյալ, քանի որ 2022 թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023 թ. հունվարի 9–31–ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ:
Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայության զորակոչին և պահեստ արձակմանը, ապա դրանք կատարվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումները։
Այս նախագծով կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի զորակոչը:
Այս զորակոչին երկու կին ժամկետային զինծառայող համալրել են կանանց գումարտակը. Թորոսյան