ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացքների կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել է նոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
«Փրկարարները հայտնաբերել են այրված դի»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: