ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների տնտեսական փոխգործակցությունը շարունակում է դրական դինամիկա դրսևորել՝ չնայած ոչ լեգիտիմ պատժամիջոցներին։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
«Չնայած արտաքին աշխարհի հետ Ռուսաստանի և Բելառուսի կապերը սահմանափակելու փորձերին, այդ թվում՝ մեր ավանդական գործընկերների նկատմամբ անթաքույց շանտաժի և նորանոր ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման միջոցով, ԱՊՀ երկրների տնտեսական փոխգործակցությունը շարունակել է դրական դինամիկա դրսևորել»,-ասել է Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին, իսկ հիմնական առաջնահերթություններից մեկը 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստումն է: