Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը երկար ելույթ է ունեցել մարզերում, գյուղերում մայթերին մնացած, նրա ձևակերպմամբ` «պապու մեքենայի ռամանա»-ների մասին։ Ասել է, որ դրանք խանգարում են քաղաքացուն մայթով քայլել։
Փաշինյանը սակայն, չի անդրադարձել մեքենաներից մնացած ջարդոնն օգտահանելու` ուտիլիզացնելու խնդրին։ Հայաստանում այդ հնարավորությունը չկա։