ՄԱԿ-ը շահագրգռված է, որ ՀԱՊԿ-ը ներգրավվի խաղաղապահ առաքելություններում. Բենիամին Պողոսյան

Sputnik
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն այս շաբաթ ընդունեց ՀԱՊԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթ։ Այն նշում է, որ ՀԱՊԿ-ը զգալի ներդրում է ունեցել խաղաղարարության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման, ահաբեկչության հակազդման, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում և նպաստում է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների կենսագործմանը։
Ինչ նշանակություն կունենա ՄԱԿ-ՀԱՊԿ գործակցության փաստաթուղթը. թեմայի շուրջ զրուցել ենք «APRI Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։