Արփինե Սարգսյանի նշանակման հարցում կարևոր դեր է խաղացել նրա քաղաքական անցյալն ու լոբբինգը. Բենիամին Մաթևոսյան

Sputnik
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է։ 30-ամյա Արփինե Սարգսյանը մինչև այդ արդարադատության նախարարի տեղակալն էր։ Մերօրյա Հայաստանում բազմաթիվ առանցքային պաշտոններում այսօր կանայք են. կրթության և առողջապահության նախարարներից բացի, Գլխավոր դատախազը, արտաքին հետախուզության ծառայության պետը, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում առաջարկել է ուշադրություն դարձնել այդ կանանց ստացած կրթությանն ու անցած ճանապարհին։ Արփինե Սարգսյանն օրինակ բազմաթիվ կրթական ծրագրերի է մասնակցել արևմուտքում։ Փաշինյանին անհրաժեշտ էր հենց այսպես կոչված` «Հավաքական սորոսի»-ի համար ընդունեի թեկնածու, ինչպիսին չէր Ներքին գործերի նախկին նախարարը։