Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 26 ավտոմեքենաներ

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Շղթայական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզում, իրար են բախվել 26 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ»,–գրում է կայքը:
Նշվում է, որ շղթայական ավտովթարի պատճառը մառախուղն է և որոշ վարորդների` ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելը հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: