Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների և խոսում է այդ մասին. Պեսկով

Հունիսին Պուտինը նախանշել էր խաղաղ կարգավորման հիմնական պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփումների և բանակցությունների՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը բազմիցս և հանգամանորեն հայտարարել է բանակցությունների և շփումների իր պատրաստակամության մասին»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով պետության ղեկավարի դիրքորոշման վերաբերյալ լրագրողների հարցերը։
Հունիսին Պուտինը նախանշել էր խաղաղ կարգավորման հիմնական պայմանները։ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել կրակը և սկսել երկխոսություն՝ պայմանով, որ ուկրաինական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն ռուսական նոր շրջանների տարածքներից։ Մոսկվան նաև պահանջում է Կիևից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից, իրականացնել ապառազմականացում և ապազգայնացում, ինչպես նաև ամրապնդել Ուկրաինայի չեզոք և միջուկազերծ կարգավիճակը։ Որպես լրացուցիչ պայման՝ ՌԴ ղեկավարը նշել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը։
Սակայն Կուրսկի մարզի վրա ուկրաինական ուժերի հարձակումից հետո Պուտինը հայտարարեց, որ անհնար է երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և սպառնում միջուկային էներգետիկայի օբյեկտներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու. Պուտին
Ռուսաստանը նաև կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը բարդացնում է խաղաղ կարգավորումը և փաստացի ներքաշում ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Կիևին մատակարարվող ցանկացած զենք Ռուսաստանի համար օրինական թիրախ է դառնում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հակամարտությանը մասնակցում են ոչ միայն զենքի մատակարարման միջոցով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում ուկրաինացի զինվորականների վերապատրաստմամբ։