ՄԱԳԱՏԷ-ն տեսնում է Իրանի լուրջ պատրաստակամությունը. Գրոսին` նոր տեսուչներ ընդունելու մասին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ավելի վաղ այցելել էր Թեհրան, որտեղ բանակցություններ էր վարել երկրի ղեկավարության հետ և Ֆորդոյում և Նեթենզեում ուսումնասիրել իրանական միջուկային ծրագրի օբյեկտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեսնում է երկխոսության և կարևոր որոշումներ կայացնելու` Իրանի լուրջ պատրաստակամությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ես երկխոսության, ինչպես նաև մինչև 60 % հարստացված ուրանի հետ կապված կարևոր որոշումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու, այնտեղ մեզ անհրաժեշտ նոր տեսուչներ և փորձառու մասնագետներ ընդունելու պատրաստակամություն եմ տեսնում», –Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գրոսին։
Ավելի վաղ Գրոսին այցելել է Թեհրան՝ երկրի ղեկավարության հետ բանակցելու և Ֆորդոյում և Նեթենզեում իրանական միջուկային ծրագրի օբյեկտները ստուգելու և ԳՀՀԾ-ի իրականացման վերաբերյալ հետագայում որոշում կայացնելու համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գրոսիի հետ բանակցություններում հայտարարել է, որ Թեհրանը չի ստեղծել և չի ստեղծի միջուկային զենք:
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը չի զիջի իր դիրքերը. ԱԳՆ
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։