ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանի Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:
Դեռ հայտնի չէ` տղամարդն ինքնասպան է եղել, թե մահացել է դժբախտ պատահարի կամ սպանության հետևանքով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարարները դին մեծ դժվարությամբ են դուրս են բերել դժվարանցանելի վայրից։