ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ 9 մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 44 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 20-ի գիշերը ՌԴ տարածքի օբյեկտների նկատմամբ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գրոհ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 44 անօդաչու։ Նովգորոդի մարզի տարածքի վրա ոչնչացվել է 20 ԱԹՍ, Կուրսկի մարզի երկնքում` 5, Օրյոլի մարզի վրա` 4, երեքական անօդաչու` Բելգորոդի, Տուլայի և Տվերի տարածքների վրա, երկուական անօդաչու` Բրյանսկի, Մոսկվայի և Սմոլենսկի մարզերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։