Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկարը» բնօրինակ է. ԿԳՄՍՆ-ն հերքում է Ռուբեն Քոչարին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ինքնադիմանկար»
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը հայտարարել էր՝ Ազգային պատկերասրահում իր հոր բնօրինակ նկարը չի ներկայացված։
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց, հայտնում են գերատեսչությունից։
Նշվում է նաև, որ աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:
Հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարանի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է ՝ չեն հանդարտվում. պարզվում է՝ ժառանգների միջև տարաձայնություն է առաջացել: Նկարչի կրտսեր որդին ՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, հայտարարել է, որ իր հոր թանգարանին նվիրաբերած 7 աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը մոտ 500 հազար դոլար է, անհետացել են: Նա կասկածներ ունի նաև թանգարանում պետական սեփականություն հանդիսացող արվեստի գործերի իսկության, ինչպես նաև ապօրինի գործարքների վերաբերյալ:
Քոչարի ավագորդուդուստրը ՝ թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը վստահեցնում է, որ դա ապատեղեկատվություն է, իրենց մոտ ոչ մի ստեղծագործություն չի կորել:ԴեպքիառթիվՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: