ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Միջազգային բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների իրականացման ժամանակ ԵԱՏՄ երկրներում կներդրվի էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի e-CMR կիրառման պիլոտային նախագիծ: Համապատասխան որոշումն ընդունվել Է ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մաքսային վարչարարության համար կարևոր նշանակություն ունեցող նախագիծը կնպաստի փոխադրումների թվայնացմանը։
Նիստում խոսվել է տրանսպորտային միջանցքների զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ում 2024-2026թթ. ճանապարհային քարտեզի իրականացման նշանակությունը։ Քննարկվել են ԵՏՀ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության, ինչպես նաև ԵՏՀ-ի և Ճանապարհային տրանսպորտի միջազգային միության (IRU) հովանու ներքո ԵԱՏՄ երկրների ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիաների մասնակցությամբ գործընկերային երկխոսության հեռանկարները:
Հանդիպումը կայացել է Մոսկվայում անցկացվող Տրանսպորտային շաբաթվա շրջանակներում։