ՏԿԵ նախարար կնշանակվի Դավիթ Խուդաթյանը. Փաշինյան

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել այս տարվա հունվարի 11–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզպետը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայում Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել այս տարվա հունվարի 11–ին։ Նոր նախարարը 33 տարեկան է, մինչև պետական պաշտոնի անցնելն աշխատել է վարկային մի շարք կազմակերպություններում։