ԱՊՀ-ի խորհրդարանականները մոդելային օրենք են մշակում. Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
Առաջարկությունների քննարկման ընթացքում հաշվի կառնվեն ազգային առանձնահատկությունները, արդյունքում կստացվի համաձայնեցված փաստաթուղթ, նշել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ստեղծարար արդյունաբերությունների մասին մոդելային օրենք է մշակվում: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ «Նորաձևության համագործակցություն» ֆորումի հարթակներում արդեն շատ քննարկումներ են տեղի ունեցել, փորձի և գաղափարների փոխանակում է կայացել:
«Խնդրում եմ այդ գաղափարներն ու առաջարկներն ուղարկեք Դաշնության խորհուրդ, ուղարկեք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ։ Մենք անպայման կանդրադառնանք դրանց: Մասնավորապես, ներկայումս մենք ստեղծագործական արդյունաբերությունների մասին մոդելային օրենք ենք պատրաստում։ Այն արդեն փորձարկվում է»,-ասել է Մատվիենկոն «Նորաձևության համագործակցություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում ԱՊՀ երկրների թեթև արդյունաբերության և նորաձևության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակը նշել է, որ առաջարկությունների քննարկման ընթացքում հաշվի կառնվեն ազգային առանձնահատկությունները, արդյունքում կստացվի համաձայնեցված փաստաթուղթ:
Մատվիենկոն կարծում է, որ կարևոր է առավելագույնս համաժամանակեցնել, ներդաշնակեցնել Համագործակցության երկրների օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ թե՛ բիզնեսի, թե՛ արտադրողների համար ավելի հեշտ կլինի աշխատել, եթե ոլորտի օրենսդրական կարգավորման վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ լինեն։