ԱԴԾ-ն Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել, որը ՌԴ է մտել դիվերսիա իրականացնելու համար

ՌԴ ԱԴԾ-ն. Արխիվային լուսանկար
Ձերբակալված Գերմանիայի քաղաքացին կալանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանից Կալինինգրադի մարզ մուտք գործելու ժամանակ ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացի, Համբուրգի բնակիչ Նիկոլայ Գայդուկը, որը պատրաստվում էր դիվերսիա իրականացնել տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ն.Վ. Գայդուկը ձերբակալվել է Լեհաստանի Հանրապետությունից Կալինինգրադի մարզի տարածք իր հերթական մուտքի ժամանակ էներգետիկ օբյեկտներում դիվերսիոն գործողություններ կազմակերպելու համար։ HHS5305 պետհամարանիշներով (ԳԴՀ) նրա Ford Focus մակնիշի ավտոմեքենայի զննման արդյունքում առգրավվել է 0,5 լիտր հեղուկ պայթուցիկ նյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել ԱԴԾ քննչական ստորաբաժանման կողմից ՌԴ ՔԿ 205 հոդվածի 2 մասով («Ահաբեկչական գործողություն»), 226.1 հոդվածի 1.1 մասով («Պայթուցիկ նյութերի մաքսանենգություն»), նրան կալանավորել են։
Այժմ միջոցներ են ձեռնարկվում անօրինական գործունեություն իրականացնելու մեջ Ն.Վ. Գայդուկին օգնություն ցուցաբերած անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։