Փաստը, որ ոչ ոք չգիտի կադրային զտումների պատճառները, արդեն խնդրահարույց է.Օրբելյան

Sputnik
Վարչապետի խնդրանքով օրերս հրաժարական ներկայացրեցին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի և պետեկամուտների կոմիտեի նախագահները։
«Վերջին աղմկահարույց հրաժարականները մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացրել ՝ կապված իշխանական վերնախավում տեղի ունեցող գործընթացների հետ, տարբեր դատողությունների ու ենթադրությունների տեղիք են տվել՝ դավադրականից մինչև միանգամայն տրամաբանական»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը։
Ըստ Օրբելյանի՝ այն փաստը, որ ոչ ոք չգիտի նման կադրային զտումների պատճառները, արդեն խնդրահարույց է: