Երևանի ամանորի ձևավորումը կարժենա 549 միլիոն 706 հազար դրամ․Գրիգորյան

Sputnik
«Երևանի ամանորի ձևավորման աշխատանքների համար այս տարի քաղաքապետարանը կծախսի 549 միլիոն 706 հազար դրամ, որը նախորդ տարվա բյուջեից մոտ 76 միլիոն դրամով պակաս է».-այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Երևանի քաղաքապետարանը գնալով ռեկորդ է սահմանում ձևավորման աշխատանքի բյուջեով։
«Այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած և նախանցած տարիների բյուջեն։ Մենք 50 միլիոն դրամ նախատեսել էինք տոնածառի ճյուղեր ու նոր խաղալիքներ ձեռք բերելու համար, բայց քանի որ հայտարարված մրցույթը չկայացավ, 18 միլիոն դրամի շրջանակում մեկ անձից գնումներ կատարեցինք»,-պարզաբանել է Գրիգորյանը։